HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բագրավան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Բագրավան համայնքի ղեկավարի կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Բագրավան համայնքի ղեկավարը, 2002-2017թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով նշված պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով և շահադիտական նպատակով, համայնքի երկու բնակչուհիների հրամանագրել է որպես համայնքապետարանի աշխատակիցներ, նրանց կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում, կազմել, հաստատել և համայնքապետարանի կնիքով վավերացրել է աշխատավարձի վճարման կեղծ տեղեկագրեր, որոնք շրջանառության մեջ դնելով` համայնքի բյուջեից վատման եղանակով հափշտակել է վերջիններիս որպես աշխատավարձի գումարներ հատկացված խոշոր չափերով, ընդհանուր՝ 2.986.696 ՀՀ դրամ գումարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Բագրավան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter