Հայաստանն ու Ռուսաստանը կհամագործակցեն տիեզերքում
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի «Մեքենաշինության գիտահետազոտական կենտրոնական ինստիտուտ» պետական դաշնային ունիտար ձեռնարկության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Օլեգ Սկորոբոգատովին և նույն հաստատության գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Սերեդինին:
Հանդիպման ընթացքում, որին ներկա էին նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն ու դեսպանության խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը, քննարկվել են տիեզերքի բնագավառում երկու երկրների միջև համագործակցության հեռանկարները:
Մասնավորապես, զրուցակիները խոսել են կապի ոլորտում գործելու նպատակով հայկական կոմերցիոն արբանյակի հնարավոր արձակման հետ կապված հարցերի մասին:
Այս առումով կողմերը նշել են, որ պատրաստ են ձեռնարկել տվյալ ծրագիրը գործնականում կյանքի կոչելու համար անհրաժեշտ միջոցներ: Որպես տվյալ ուղղությամբ կատարվելիք առաջին քայլ՝ նշվել է Էլեկտրակապի միջազգային միությունում գրանցման սահմանված գործընթացն սկսելու անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է կառավարության կայքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել