HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանցիների նամակը վարչապետ Տիգրան Սարգսյանին

«Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի նախագահ Ռաֆաել Ասրյանը նամակով դիմել է ՀՀ  վարչապետ  Տիգրան Սարգսյանին, պատճենն էլ ուղարկել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Պատրիկ Լորենին, «SAUR» խմբի գործադիր նախագահ Ջո Սեչին (Joel Seche).

«Հարգելի պարոն Սարգսյան,

Մեր ուշադրության կենտրոնում է Սյունիքի մարզի, մասնավորապես, Կապան քաղաքի    հիմնախնդիրները: 2012 թվականի մարտի 27-ից «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն ջրամատակարարման և ջրահեռացման նոր պայմանագրեր է առաջարկել կնքել Կապանի ազգաբնակչության հետ: Բայց երբ մեր կազմակերպության մասնագետներն ուսումնասիրեցին նոր պայմանագիրը, պարզվեց, որ նոր պայմանագիրը հնից տարբերվում է միայն մի բառով: Նոր պայմանագրերից հանված են «մաքրում» բառը, այսինքն`  «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն այդ նոր պայմանագրերով իր վրա պարտավորություն չի վերցնում կոյուղաջրերի մաքրման անհրաժեշտությունը: Կան բնակիչներ, ովքեր ստորագրել են այդ պայմանագրերի տակ առանց կարդալու, իսկ  բնակիչների մի մասը կարդացել, չեն ստորագրել և դիմել են մեզ, որպեսզի պարզաբանվի իրավիճակը: 

Պարզեցինք, որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն, արհամարհելով ՀՀ կառավարության 22 հունվարի 2004 թվականի N 130-Ն որոշման և ՀՀ ջրային օրենսդրությամ մի շարք կետեր, ինքնագլուխ, իր կողմից ստեղծած անօրինական պայմանագրով խախտում է ՀՀ կառավարության N 130-Ն որոշման 44 կետի ե ենթակետը, որտեղ ամրագրված է` ջրամատակարարը պարտավոր է կատարել բաժանորդի կեղտաջրերի հեռացումն ու մաքրումը` պայմանագրով նախատեսված քանակին ու որակին (բաղադրությանը) համապատասխան. և դա խախտելով` խախտվում են բաժանորդների և բնակչության իրավունքները:

Պարոն Սարգսյան, խնդրում ենք Ձեզ պարտավորեցնել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հետ կանչել անօրինական պայմանագրերը, չխախտել և ուղղորդվել միայն  ՀՀ կառավարության որոշումներով ու ՀՀ ջրային օրենսդրությամբ:

Հետամուտ եղեք այդ խնդրին ի նպաստ ազգաբնակչությանը:

Կից նեկայացնում ենք հիմնավորող փաստաթղթերը`

1. «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կողմից ներկայացրած նոր պայմանագրի բնօրինակը չստորագրված բաժանորդի կողմից.

2. «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կողմից ներկայացրած նոր պայմանագրի պատճենը  ստորագրված բաժանորդի կողմից.

3.  «Հայջրմուղկոյուղիե ՓԲԸ և բաժանորդի հետ կնքված գործող պայմանագրի պատճենը.

4.  ՀՀ կառավարության 22 հունվարի 2004 թվականի N 130-Ն որոշումը.

5. ՀՀ կառավարության 22 հունվարի 2004 թվականի N 130-Ն որոշման հավելված N 2    հաստատված օրինակելի պայմանագրի ձևըե:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
2001/2002 թվին երբ ես Կապանում էի, այս պրոբլեմը կար : Անցյալ տարի երբ ես Կապանում էի, այս պրոբլեմը ԴԵՌ ՆՈՒՅՆ ՁԵՎՈՎ էլի կար: 10 տարի մի ՍՈՎՈՐԱԿԱՆ խմելու ջրի տարրական մաքրման հարց չեն ու չեն կարողանում լուծել 21-րդ դարում: Ինչ մնաց թե ՈՒՐԱՆԻ անվնաս արտահանում:............................................................ Կապանի/Սյունիքի հանքային մաֆիայի ատամաններ - ՀԱՍԿԱՑԱՆՔ,որ ջրի մաքրման մեջ ՓՈՂ ՉԿԱ,որ տակով անեք: Բայց ախր 40-45 հազար մարդ ՄԻՆՉԵՎ ԵՐԲ կոյուղու ջուր խմի ու դրանով լվացվի? Բա ՁԵՐ մասնավոր ՀԱՆՔԵՐՈՒՄ աշխատեցվող վասսալները առանց ջուր խմելու ինչքան ժամանակ կարող են ձեզ նոքարություն անել? Ախր Կապանի բնակչության 2/3-ը ՔՅԱՍԻԲ է,որ ամեն օր շշերով ջուր առնի,որ շշերով ջրի ՄԱՖԻԱՆ փող աշխատի:........................................................... Քաղաքի ԲԱՑ զիբիլամանների հոտը,շներն ու կովերը հասկացանք, գործ չլինելը հասկացանք- բա Աստծո ՕԴՆ ու ՋՈՒՐՆ էլ եք ձեր վիլաների մատերիալ սարքում? Հասկացանք,որ տեղական ՀԱՆՔԱՅԻՆ ՄԱՖԻԱՆ ինքն իրեն ամեն 4 տարին մեկ «ընտրում» է,որ տեղական 2 TV- ները լիովին հսկում է, որ քաղաքի ՕԴԸ կապարով ու ցինկով ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ է- բա էդ խեղճ կանայք ու երեխաները (տղամարդ չի մնացել քաղաքում) ԳՈՆԵ ամռան շոգին ՄԻ ՀԱՍԱՐԱԿ ՋՈՒՐ չունենան? .......................................... Միգուցե Կապանի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գրասենյակի վրա ՀՀԿ-ի դրոշը կախեք? Նժդեհի նկարը չմոռանաք: Կամ միգուցե «Հայոց թութակները», ներողություն «արծիվները» միասին թռնեն մտնեն ջրի մեջ ու կեղտը իրեց կտուցներին տանեն լցնեն ամենամոտակա տասնյակ բաց պոչամբարներից մեկը? Զգույշ Տաթևի թևերին չկպնեն արծվիկները, թե չէ մոտակա հանքից «Դավիթբեկյան ուխտի» «մուշտիներ տվող» տերը դուրս կգա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter