Ոստիկանությունը հայտնում է, որ օրերս տեղի է ունեցել ոստիկանության զորքերի մարտական ծառայության հերթափոխը։ Ոստիկան-սահմանապահներին դիրքեր ճանապարհելու էին եկել ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՔՈԳՎ պետ Վարդան Վարդանյանը։
Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանն իր ելույթում նշել է, որ զորամասի յուրաքանչյուր ծառայողի համար մեծագույն պատիվ ու հպարտություն է հայրենիքի պաշտպանության կարևորագույն գործում ներդրում ունենալը։ Հայկ Բաբայանի ելույթին հաջորդել է օրհնության կարգն ու հրապարակային երդումը։ Այնուհետև սահմանապահ-ոստիկանները մեկնել են մարտական դիրքեր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել