HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար. ՍԱՏՄ-ն շարունակում է խստացված ստուգայցերը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) հայտնում է, որ  շարունակվում են covid-19-ը վարակի տարածմամբ պայմանավորված ստուգայցերը իրացման ցանցի խոշոր տնտեսավարողների մոտ: Թիրախում եղել են Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների տնտեսավարողները:

Որոշ սուպերմարկետների նշանակված աշխատակիցներ հաճախորդներին մուտքի մոտ տվել են դիմակներ:

ՍԱՏՄ-ն հիշեցնում է, որ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են․ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ: Ստուգայցերը շարունակվելու են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter