ԱԻ նախարարը Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ համագործակցության հարցեր է քննարկել
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային և հյուպատոս Լաուրա Բեատրիս Ֆրակասային: Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Անդրանիկ Փիլոյանը ողջունելով հյուրերին՝ շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար և կարևորել համագործակցության հեռանկարները՝ հաշվի առնելով երկու երկրներին բնորոշ բնական աղետները: Նախարարն անդրադարձել է նաև Արգենտինայի «Սեյսմիկ կանխարգելման ազգային ինստիտուտի» և Հայաստանի «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›» փոխգործակցության հնարավորությանը:
Դեսպան Մարիանո Վերգարան ներկայացրել է համագործակցության մի շարք ծրագրեր: Նա վստահեցրել է, որ կա մեծ պատրաստակամություն՝ հումանիտար, փորձագիտական և կամավորական աջակցություն ցուցաբերելու այն բոլոր ոլորտներում, որտեղ ԱԻ նախարարությունը դրա կարիքը կունենա:
ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ քննարկվել են նաև հետպատերազմյան խնդիրների հաղթահարման ծրագրեր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել