HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թալիբները Թուրքիային դիտարկում են որպես գլխավոր գործընկեր

«Թալիբան» արմատական խմբավորումը Աֆղանստանի վերականգնման հարցում իր գլխավոր գործընկերն է համարում Թուրքիային։ Այդ մասին հայտարարել է շարժման ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը՝ չինական CGTN հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ 

«Աֆղանստանի իսլամական էմիրությունները ամենաշատը Թուրքիայի հետ ընկերության, աջակցության և համագործակցության կարիք ունի, քան մեկ այլ երկրի։ Աֆղանստանն ունի հարուստ բնական ռեսուրսներ, սակայն մենք չունենք դրանք արդյունահանելու հնարավորություններ։ Մեր ողջ ենթակառուցվածքները ավերվել են բռնազավթման և կառավարիչների թալանի պատճառով»,- նշել է Շահինը։

Վերջինս հավելել է, որ Աֆղանստանում իշխանության եկած խմբավորումը Անկարայի հետ ցանկանում է համագործակցել նաև առողջապահության, կրթության, էկոնոմիկայի, շինարարության և էներգետիկայի ոլորտներում։ Նա նաև ընդգծել է, որ երկրի վերականգնման հարցում մեծ դեր կարող է ունենալ նաև Չինաստանը։ 

Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել թալիբների հետ։

Լուսանկարը՝ REUTERS/Ibraheem al Omari

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter