2022 թ․հունվարի 1-ից հետո ծնված երրորդ և հաջորդ երեխաներին կտրամադրվի ամսական 50,000 դրամ աջակցություն
2022թ․ հունվարի 1-ից նախատեսվում է երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի ծննդյան դեպքում՝ ամսական 50,000 աջակցություն տրամադրել մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։ Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Ծրագրի շահառու դառնալու հիմնական պայմանը 2022 թվականի հունվարի 1-ից հետո ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծնունդն է։ Հետևաբար, ընտանիքը կստանա ամսական 50,000-ական դրամ, եթե ունի առնվազն 2 երեխա, իսկ երրորդ և հաջորդ երեխաները կծնվեն 2022 թ․ հետո։
Նախարարությունը տեղեկացնում է, որ 2014 թվականից ի վեր ծնելիության պարբերաբար անկում գրանցող ցուցանիշն առաջին անգամ աճ է գրանցել 2020 թվականին, իսկ 2021 թ․ առաջին կիսամյակի ծնունդների բացարձակ թիվն աճել է 1413-ով կամ շուրջ 9%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել