HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ղազախստանը չի ճանաչում «Թալիբան» շարժմանը

Ղազախստանի իշխանությունները չեն ճանաչել «Թալիբան» շարժմանը՝ Աֆղանստանի նկատմամբ թալիբների վերահսկողության հաստատումից հետո: Այդ մասին ուրբաթ օրը՝ օգոստոսի 20-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի փոխնախարար Ական Ռահմետուլինը։ 

««Թալիբան»-ին մենք չենք ճանաչել։ Ինչպես հայտնի է, երեկ ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարություն է արել Աֆղանստանում առկա իրավիճակի վերաբերյալ, որը հրապարակվել է մեր ազգային լրատվամիջոցներում։ Ղազախստանում մենք շարունակում ենք ուշադրությամբ հետևել այդ երկրում իրավիճակի զարգացմանը»,- նշել է Ռահմետուլինը՝ պատասխանելով «Թալիբան» շարժման նկատմամբ Ղազախստանի դիրքորոշման հարցին։ 

Նա նշել է, որ Ղազախստանն աջակցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությանը՝ ներառական և ներկայացուցչական կառավարության ստեղծման անհրաժեշտության մասին, որը նաև կապահովի կանանց ու փոքրամասնությունների իրավունքների իրացումը, թույլ չի տա այլ երկրների համար սպառնալիք հանդիսացող խմբերի առկայություն և կպահպանի միջազգային իրավունքը։ 

Ռահմետուլինը պնդում է, որ Ղազախստանը որևէ քաղաքական շփում չունի թալիբների հետ։

«Շփումներ որպես այդպիսին չեն եղել քաղաքական մակարդակում կամ մեկ այլ»,- ընդգծել է նա։

«Թալիբան» շարժման գրոհայիններն օգոստոսի 15-ին, առանց դիմադրության, մտել էին Քաբուլ և մի քանի ժամվա ընթացքում ամբողջական վերահսկողություն հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքում։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել էր, որ լքում է երկիրը, որպեսզի խուսափի արյունահեղությունից։ Հանրապետության փոխնախագահ Ամրուլա Սալեհը հայտարարել է, որ երկրի ղեկավարի բացակայության պայմաններում սահմանադրությամբ նա է դառնում նախագահի պարտականությունները կատարող և կոչ արել զինված դիմադրություն ցույց տալ թալիբներին։ Զուգահեռաբար, արևմտյան երկրները սկսել են տարհանել իրենց քաղաքացիներին և դեսպանությունների աշխատակիցներին։

Լուսանկարը՝ Javed Tanveer/AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter