HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Օսկանյանը՝ նախագահականի թեկնածու՞

Ավելի ու ավելի որոշակի են դառնում խոսակցություններն այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում երկու թեւ է ձեւավորվել: Մեկը՝ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ, անկոնֆլիկտ մարտավարության կողմնակից է եւ պատրաստ է ընդունել Հանրապետականի թելադրած խաղի կանոնները: Մյուսը, որ ավելի արմատական է եւ ուղղորդվում է Ռոբերտ Քոչարյանի կողմից, առճակատման կողմնակից է: Երկրորդ թեւի ներկայացուցիչը Վարդան Օսկանյանն է, որին ոմանք ուզում են ընտրություններից հետո նստեցնել կուսակցության ղեկավարի աթոռին:

Գլխավոր փաստարկն այն է, որ նա քաղաքական ֆիգուր է, եւ նրա՝ ԲՀԿ նախագահ դառնալը բազմաթիվ հարցեր կլուծի, այդ թվում՝ կուսակցությունը դրսի ուժերի համար կդարձնի ընդունելի, եւ ԲՀԿ վարկանիշը կբարձրանա: Այս թեւը որպես մաքսիմում ծրագիր քննարկում է նաեւ նախագահական ընտրություններում Օսկանյանի թեկնածությունը առաջ քաշելու գաղափարը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter