Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի կանխատեսումը
ԱԻՆ ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը.
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 21-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել