Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին
Օգոստոսի 21-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Արայիկ Հարությունյանը հաջողություն է մաղթել Արարատ Միրզոյանին արտաքին քաղաքական մարտահրավերների հաղթահարման կարևոր գործում։
Զրուցակիցները անդրադարձել են իրավիճակին Արցախում և առկա հումանիտար ու սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին՝ այս հարցում կարևորելով Հայաստանի և Արցախի պետական գերատեսչությունների միջև մշտական կապի և համագործակցության ամրապնդումը։
Ա. Միրզոյանը և Ա. Հարությունյանը շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման ու տևական և արդար քաղաքական լուծման անհրաժեշտությունը։
Առանձնահատուկ ընդգծվել է իր պատմական հայրենիքում Արցախի ժողովրդի ապրելու և ինքնորոշման իրավունքի ճանաչման կարևորությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ադրբեջանական ԶՈՒ կողմից իրանակացվող սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել