HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԱՏՄ-ն Covid-19-ի կանխարգելմանն ուղղված ամենօրյա վերահսկողություն է իրականացնում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Covid-19-ի կանխարգելմանն ուղղված ստուգումները է իրականացնում։ Այսօր՝ օգոստոսի 21-ին, գերատեսչության Երևանի կենտրոնի տեսուչները կորոնավարակի տարածման կանխարգելմանն ուղղված ստուգայցեր են անցկացրել իրացման ցանցում։ Այդ մասին հայտնում ՍԱՏՄ-ն՝ տարածած մամուլի հաղորդագրությամբ։

Երևանի Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններում գտնվող դիտարկված օբեկտներից երկուսում, համաձայն հաղորդագրության, կազմվել են խախտումների մասին արձանագրություններ․ դրանք վերաբերել են հիմնականում խանութների հաճախորդների կողմից դիմակ չկրելու դեպքերին։ Փակ տարածքում, տվյալ դեպքում՝ խանութում, թե՛ աշխատակիցների, թե՛ հաճախորդների դիմակ չկրելու պատասխանատվությունը տնտեսավարողինն է:

ՍԱՏՄ-ն հիշեցնում է կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջները՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter