Մարտունու շրջանի «Կամար» տեղամասից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 զինծառայողի աճյուն
Արցախի Մարտունու շրջանի` Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում «Կամար» տեղամասից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 զինծառայողի աճյուն։ Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1647 աճյուն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել