HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». լավ է՝ այդ մեկին գտել են

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, մամուլի հրապարակումերի համաձայն, նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ կոչ է արել 37-րդ ընտրատարածքում ընտրել Հայկ Գրիգորյանին՝ հայտարարելով, թե «հազիվ մի տառաճանաչ մարդ ենք գտել»: 

«ՉԻ»- Մեր ջերմ ողջույնները Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանին: 2007-ին հենց նա է պատգամավոր «ընտրվել» այդ ընտրատարածքից: Հիմա, կարծում ենք, նա պիտի բացատրություն պահանջի Սուրեն Խաչատրյանից, ընդ որում՝ դրա համար ունենալով բոլոր հիմքերը, որովհետեւ Սաշիկ Սարգսյանը, մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, այնուամենայնիվ, տառաճանաչ է եւ նույնիսկ համարյա անսխալ կարողանում է գրել սեփական անուն-ազգանունը: Ինչ վերաբերում է «հազիվ տառաճանաչ մարդ գտնելուն», ապա խնդիրն իսկապես բարդ է, որովհետեւ իշխանական թեկնածուն պիտի ոչ միայն տառաճանաչ լինի, այլեւ հավատարմորեն ծառայի Սերժ Սարգսյանին: Իսկ «տառաճանաչ» (այսինքն՝ գրագետ, մտածելու ունակ) մարդը, համաձայնվեք, հազիվ թե ցանկանա ծառայել այս ռեժիմին: Այնպես որ պրն Խաչատրյանն իրավացի է: Պարզապես չարժեր բարձրաձայն ասել այդ մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter