Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Վարչապետի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ զրուցակիցները, ըստ կառավարության տարածած հաղորդագրության, քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և այնտեղ տեղի ունեցող վերջին զարգացումները: Նրանք շեշտել են Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարևորությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման համար:
«Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ նախագահ Մակրոնի գործադրած ջանքերը: Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերություններին և մի շարք ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարներին»,- ասված է վարչապետի շատոնական կայքում հրապարակված տեքստում:
Լուսանկարը՝ վարչապետի էջից/արխիվ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել