Մինչև օգոստոսի 29-ը փակ կլինի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի՝ «Քոբեր» երկաթուղային կայարանի հատվածը
Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ։
ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 16-ից 29-ը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 35-րդ կմ-ին՝ «Քոբեր» կոչվող երկաթուղային կայարանի մոտակայքում, իրականացվում են երկաթուղու ուղեանցի վերակառուցման աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարահատվածը փակ է լինելու։
Վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Օձուն-Ստեփանավան ճանապարհով։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել