HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունն առաջարկով դիմել է ԱԺ խմբակցությունների ղեկավարներին

Պահեստազորի  զինցառայողների նախաձեռնությունն առաջարկով դիմել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին։ Առաջարկը ներկայացնում ենք ստորև․

«ՀՀ պահեստազորի  զինծառայողների  նախաձեռնությունը ի դեմս պահեստազորի  մայոր՝ Էդգար  Հովհաննիսյանի և մայոր՝ Ցոլակ Խաչատրյանի, որը 2020 թ. սեպտեմբերյան պատերազմի ժամանակ կամավորագրվեց և հերոսաբար զոհվեց Ջեբրայիլում, բազմիցս հանդես ենք եկել հայտարարություններով՝ ՀՀ զինծառայողների և նրանց հավասարեցված  անձանց իրավունքների խախտումների կապակցությամբ և կոչ էինք արել նաև կազմակերպել բաց hանրային լսումներ խնդրին համակարգային լուծում տալու նպատակով, մասնավորապես՝

21.06.2005 թվականից ուժի մեջ մտած՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի խախտման արդյունքում զինծառայողներին և զինծառայողներին հավասարեցված անձանց լիարժեք չի վճարվում իրենց հասանելիք արձակուրդային վճարումները։ Այդ անձանց իրավունքները փաստացի խախտվում են, ընդ որում` ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում 2005-2015 թթ. արձակուրդային վճարումները տրամադրվել են համաձայն՝ վերոնշյալ իրավական նորմի:

07.08.2010 թվականին ուժի մեջ մտավ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի փոփոխված տարբերակը և այդ ժամանակից մինչև 16.12.2017 թվականը, երբ ուժը կորցրել էր «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքը, արձակուրդները հաշվարկվում էին աշխատանքային օրերի փոխարեն օրացուցային օրերով:

Բանն այն է, որ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամենամյա արձակուրդի համար գործատուն աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը  տրամադրվող արձակուրդի  օրերի թվով բազմապատկելու միջոցով, մինչդեռ զինծառայողներին և զինծառայողներին հավասարեցված անձանց վճարում են նրանց դրույքաչափին հավասար հիմնական աշխատավարձը, որն ամենամյա արձակուրդային վճարումից մոտ 40%-ով պակաս է օրենքով հասանելիք վճարումներից:

Ինչ վերաբերվում է զինծառայողներին և զինծառայողներին հավասարեցված անձանց արձակուրդային օրերի հաշվարկմանը, ապա՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասով, որը փոփոխվել էր 24.06.2010 թվականին, ամենամյա արձակուրդն աշխատանքային օրերով հաշվարկվող ժամանակահատվածն է, իսկ «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն, որն ուժը կորցրել էր 16.12.2017 թվականին, արձակուրդի տևողությունը կազմում է`

  • մինչև 15 տարի ծառայած զինծառայողների համար` 30 օր,
  • 15-ից 25 տարի ծառայած զինծառայողների համար` 40 օր,
  • 25 և ավելի տարի ծառայած զինծառայողների համար` 45 օր։

16.12.2017թ․ ուժի մեջ մտած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ փոփոխված օրենքում նվազեցվել է տրամադրվող օրերի քանակը և ավելացել է «օրացույցաին օր» ձևակերպումը՝ ըստ էության չանրադառնալով արձակուրդների տևողության յոթ տարվա սխալ հաշվարկի փոխհատուցման հարցին, ընդ որում նվազեցվել է  միայն  զինցառայողների  արձակուրդային  օրերի  քանակը, իսկ՝ ՀՀ ուժային և ուժայիններին հավասարեցված այլ կառույցներում (ՀՀ ԱԱԾ-ում, ՀՀ ոստիկանությունում,  ինչպես նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ-ում) մնացել է նույնը՝ 30 օր, 40 օր, 45 օր, այն էլ առանց «օրացույցաին օր» ձևակերպմանը:

ՀՀ զինծառայողների  և նրանց  հավասարեցված  անձանց իրավունքների վերոնշյալ խախտումների  մասով՝ ՀՀ Մարդու իրավունքների  պաշտպանը անրադարձ է կատարել  դերևս 2018  թվականի տարեկան հաղորդմամբ, սակայն զինցարայողների ոտնահարված իրավունքները ըստ այդմ առհամարվում են գործադիր իշխանության կողմից:

Հարկ եմ համարում նշել, որ ՀՀ կառավարության 2018 թ. օգոստոսի 09-ին ընդունված թիվ 898-Ն որոշումը, որով կարգավորվում է զինվորական (քրեակատարողական) ծառայությունից արձակելիս չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց տրվող փոխհատուցման չափի հաշվարկումը, արձակվել է ղեկավարվելով՝ «Զինվորական  ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ  մասով, որը դրանից մեկ ամիս առաջ՝ 10.07.2018 թ-ին ՍԴՈ-1424 որոշմանբ, ըստ այդմ  հակասահմանադրական և անվավեր է ճանաչված եղել, սակայն գերատեսչությունները  մինչ  օրս  չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց տրվող փոխհատուցման չափի  տրամադրումը շարունակում են իրականացնել ղեկավարվելով վերոնշյալ  օրենքի  իրավանորմով ու ՀՀ կառավարության որոշումով:

Մեր հանրային գործունեության հետևաքով բազմաթիվ իրավապաշտպաններ, քաղաքական ու հասարակական գործիչներ, նախաձեռնություններ և կուսակցություններ  հրապարակային անդրադառձել են վերը նշված խնդրին՝ արտահայտելով իրենց մտահոգությունը:

Կարևորելով՝ ՀՀ Ազգային ժողովի դերը գործադիր իշխանության վերահսկման, հանրությանը հուզող հարցերը լսելու, քննարկելու և օրենսդրական լուծումներ կայացնելու գործում,  ինչպես նաև ղեկավարվելով «Ազգային  ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական  օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ու 125-րդ հոդվածով առաջարկում եմ՝ կազմակերպել խորհրդարանական լսումներ՝ խնդիրը քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter