
Հաստատվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք, մահացել է 11 մարդ
Օգոստոսի 23-ի` ժամը 11:00-ի դրությամբ երեկ կատարված 5220 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 251 նոր դեպք: Առողջացել է 239, մահացել՝ 10 մարդ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1147 է:
Մինչ այժմ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 237 885 դեպք, որոնցից 224 493-ն` առողջացած, 4762-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7483 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 489 110 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել