HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկու հրամանով Ուկրաինայում կարգելափակվեն ռուսական «Ведомости»-ն և «Московский комсомолец»-ը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է հրաման, որով պատժամիջոցներ կսահմանվեն ռուսական 12 ընկերությունների նկատմամբ։ Փաստաթուղթը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայք էջում։ 

Պատժամիջոցների ցուցակում հայտնված ընկերությունների թվում են «Ростелеком»-ը, «Ведомости», «Московский комсомолец», «Завтра» թերթերը, ինչպես նաև Anna-News կայքը, «ПолитЭксперт»-ը և գործարար Եվգենի Պրիգոժինի մեդիաընկերությանը պատկանող «Народные новости»-ն։ 

«Ростелеком»-ի, «Московский комсомолец»-ի և «ПолитЭксперт»-ի դեպքում կարգելափակվեն միայն կայքերը։ Մյուս ընկերությունների պարագայում գործում են նաև այլ պատժամիջոցներ, այդ թվում ակտիվների արգելափակում, հեռահաղորդակցային ծառայությունների մատուցման սահմանափակում։ 

Վերջին ամիսներին Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ էր սահմանել ռուսական մի շարք լրատվամիջոցների (այդ թվում «Россия 24» և НТВ հեռուստաընկերությունները), ինչպես նաև ռուսական մասնավոր և պետական ընկերությունների նկատմամբ, այդ թվում Сбербанк-ի, «Аэрофлот» ավիաընկերության և առցանց առևտրով զբաղվող Wildberries ընկերության։

Լուսանկարը՝ Евгений Разумный / Ведомости

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter