«Աղին համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվի նախագահին մեղադրանք է առաջադրվել
Քնչչական կոմիտեն հայտնում է, որ «Աղին համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվի նախագահը, 2012թ. փետրվարի 13-ից մինչ օրս զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսերի կառավարման և մրցունակության» ծրագրի աշխատանքների կատարման շրջանակներում, 2013թ. փետրվարի 15-ին «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հետ կնքել է պայմանագիր՝ Աղին համայնքում արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման նպատակով անասնակերի արտադրության վերաբերյալ:
ՔԿ-ի փոխանցմամբ՝ 2013թ. մայիսին և սեպտեմբերին կոոպերատիվի նախագահը կազմել է իրավունք վերապահող բովանդակությամբ կեղծ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող վճարման տեղեկագրեր, որոնցում կեղծելով որպես սպառողական կոոպերատիվի անդամներ ձևականորեն ընդգրկված Աղին համայնքի բնակիչների ստորագրությունները, թե, իբր, տեղեկագրերում նշված անձինք անասնակերի արտադրության կազմակերպման նպատակով ստացել են «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից անասնակերի արտադրության համար հատկացվող գումարներ, նշված կոոպերատիվի հաշվեհամարին փոխանցված ընդհանուր 8 մլն դրամ գումարից խոշոր չափերով՝ 2 մլն 303 030 դրամ գումարը կանխիկացրել և յուրացման եղանակով հափշտակել է:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ սպառողական կոոպերատիվի նախագահին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել