HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀայՓոստը գործարկել է SMS ծանուցման ծառայություն

ՀայՓոստ ընկերությունը տեղեկացնում է, որ հաճախորդների համար մատուցվող ծառայությունների հասանելիությունը և հարմարավետությունը բարձրացնելու նպատակով գործարկել է SMS ծանուցում ծառայությունը: Ծառայությունն անվճար է և հասանելի թե՛ ներհանրապետական, թե՛ միջազգային ծանրոց փաթեթների առաքման դեպքում:

Այն հնարավորություն է տալիս SMS հաղորդագրության միջոցով տեղեկացնել առաքանու հասցեատիրոջը առաքանու գտնվելու վայրի վերաբերյալ: SMS ծանուցումից օգտվելու համար ընդամենը անհրաժեշտ է առաքանին ուղարկելիս տրամադրել ստացողի հեռախոսահամարը:

ՀայՓոստը հաճախորդին ուղարկում է երկու հաղորդագրություն՝ ծանուցելով առաքանու՝ ինչպես Հայաստան, այնպես էլ փոստային բաժանմունք մուտք գործելու վերաբերյալ: SMS-ում առկա հղմամբ անցնելով՝ հաճախորդը նաև հնարավորություն է ունենում մեկ հպումով պատվիրել տուն առաքում: Հասցեական առաքումը նախատեսվում է իրականացնել հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում:

«ՀայՓոստը զարգացման ռազմավարությունով մշտապես իրականացնում է թափանցիկ և բաց գործունեություն, իսկ հաճախորդների հետ հարաբերություններում առաջնորդվում ենք փոխշահավետ և համագործակցային գործելաոճով: SMS ծանուցման ծառայության ակտիվացումը ևս մեկ քայլ է, որով կկարողանանք մեր հաճախորդին ցուցաբերել անհատական մոտեցում և ապահովել որակյալ ծառայություն»,- նշում է ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը։

ՀայՓոստը գործարկել է նաև լրացուցիչ հաղորդագրության ծառայություն հաճախորդին՝ մաքսատան կողմից առաքանու պահվելու դեպքում՝ խնդրելով ներկայանալ մաքսատուն՝ համատեղ զննման նպատակով՝ միաժամանակ տրամադրելով մաքսատան հեռախոսահամար և հասցե:

ՀայՓոստ ընկերության կողմից իրականացվող հասցեական առաքումն այժմ հասանելի է Երևան, Վաղարշապատ և Աբովյան քաղաքներում: Առաջիկայում նախատեսվում է ծառայությունը մատուցել հանրապետության ողջ տարածքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter