HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՇՄՆ-ն ներկայացնում է Ռոմանոս Պետրոսյանի պաշտոնավարման մեկ տարում անտառային ոլորտում կատարված աշխատանքները

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ամփոփում է պաշտոնավարման մեկ տարին։ Նախարարությունը ներկայացնում է այդ ընթացում կատարված աշխատանքները՝

-«10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում 2020-2021թթ-ին Հայաստանի տարածքում տնկվել է 702280 ծառ,

-պետական բյուջեի ֆինանսավորմամբ 2020թ. աշնանը Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում իրականացվել են 372 հա անտառվերականգնման ու անտառապատման աշխատանքներ, որից ցանք և տնկում՝ 113 հա, բնական վերաճի օժանդակում՝ 159 հա և կոճղաշիվային վերաճի օժանդակում՝ 100 հա,    

-հիմնադրվել է տնկարան 4.8 հա, ինչպես նաև աճեցվել է շուրջ 160 000 փակ արմատային համակարգով տնկանյութ,

-2021 թվականի ընթացքում 20-70 000 դրամով բարձրացվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը,

-2020 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2021 թվականի հունիսի 30-ը անտառամերձ համայնքների բնակչությանն անվճար տրամադրվել է շուրջ 68000 պահեստային խմ թափուկ վառելափայտ,

-«10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում Լիտվայի Հանրապետությունը շուրջ 10 հազար կեչու ծառ է նվիրաբերել Հայաստանին։ Լիտվական անտառը հիմնվել է Լոռու մազում՝ Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետության տարածքում,

-մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 668-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի N 806-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծերի փաթեթը, որով ներդրվել են անտառների կամ անտառային հողերի օգտագործման համար դիմող անձանց դիմումների քննարկման նոր ընթացակարգային մոտեցումներ և փոխվել է վարձավճարների սահմանման կարգը,

-պետական բյուջեի ֆինանսավորմամբ 2020-2021 թվականների ընթացքում մշակվել են Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սիսիանի, Սևքարի և Ճամբարակի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի անտառկառավարման պլանները, որոնք ներկայումս գտնվում են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության փուլում,

-ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդնումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի շրջանակներում 2020 թվականի աշնանը կատարվել են 750 հա անտառվերականգնման աշխատանքներ,

-2021 թվականին Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արագածոտնի և Հրազդանի «անտառտնտեսություն» մասնաճյուղերի 5533 հա անտառներում վնասատուների և հիվանդությունների դեմ կատարվել են ավիացիոն քիմիական պայքարի աշխատանքներ,

-ի շարունակություն 2020 թվականին իրականացված Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառման, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) և շրջակա միջավայրի նախարարության կողմից համատեղ իրականացվել է «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագիրը, որի շրջանակներում 2021 թ.-ի մայիս ամսին Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր, Արգիճի, Մասրիկ, Գավառագետ գետերի ափամերձ հատվածներում տնկվել է 520,000 ուռենու կտրոն,

-2020 թվականին ՄԱԶԾ «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդնումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համար ձեռք են բերվել խոտհնձիչներ, բենզինային սղոցներ և բենզինային կուլտիվատորներ,

-«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» ծրագրի կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղին տրամադրվել են խոտհնձիչ, հողաֆրեզ և գութան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter