HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օգոստոսի 23-ից Երևան-Երասխ երթուղին սպասարկելու է ժամանակակից էլեկտրագնացքը

Օգոստոսի 23-ից Երևան-Երասխ-Երևան երթուղին սպասարկելու է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ԷՊ2Դ նոր տիպի չորս էլեկտրագնացքներից մեկը: Այն կփոխարինի հին ԷՌ-2 էլեկտրագնացքը: Այս մասին հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն։

Էլեկտրագնացքի ժամանակացույցը փոփոխության չի ենթարկվել. Երևանից էլեկտրագնացքը մեկնում է ամեն օր  ժամը 19:00 -ին, իսկ Երասխից` 6:30-ին:

ՀԿԵ-ի սակագնային քաղաքականության շրջանակներում ուղեվարձը փոքր-ինչ թանկացել է: Երևանից Զոդ կայարան տոմսի գինը բարձրացել է մինչև 350 դրամ (նախկին 300-ի փոխարեն), իսկ Սուրենավան, Արմաշ և Երասխ կայարանները` մինչև 700 դրամ (նախկինում` 600 դրամ):

Ընկերությունը կոչ է անում քաղաքացիներին խստորեն պահպանել կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի պաշտոնական կանոնները, բժշկական դիմակներ կրել տարածքներում և գնացքներում և անպայման օգտագործել հակասեպտիկներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter