HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սռցանց քննարկում` բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի և Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի մասնակցությամբ օգոստոսի 20-ին տեղի է ունեցել առցանց քննարկում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի և Մարդասիրական օգնության բարեգործական կազմակերպության (HART-Humanitarian Aid Relief Trust) անդամների հետ։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրութան համաձայն` առցանց հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին և Արցախի կառավարության ու միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող հումանիտար միջոցառումներին, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության իրավիճակին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքների վերականգմանը։

Արցախի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտել Բարոնուհի Քոքսին և նրա թիմին Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում ներդրած ջանքերի համար և պատրաստակամություն հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը տարբեր ծրագրերի շուրջ։

Բարոնուհի Քոքսն իր հանձնառությունն է հայտնել շարունակելու պայքարը ադրբեջանական վայրագությունների և պատերազմական հանցագործությունների վերաբերյալ միջազգային կառույցներին իրազեկելու, Արցախի ժողովրդի ձայնը լսելի դարձնելու, ինչպես նաև հումանիտար խնդիրների կարգավորմանն աջակից լինելու հարցում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter