HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծննդկանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

2021թ. օգոստոսի 20-ին Թալինի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ կեսարյան հատումից հետո բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել՝ ծնված 1990թ.:

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ հերթապահ բուժանձնակազմը:

«Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ, ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: 30-ամյա կինը ճանաչվել է տուժող:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ծննդկանի մահվան պատճառը (պատճառները) պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter