HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտնել է Հայաստանի նախագահության հիմնական առաջնահերթությունների մշակման մասին

2022 թվականին Հայաստանի նախագահության շրջանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաջնահերթությունները մշակման փուլում են։ Այդ մասին առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ 

«Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ակտիվ աշխատանքներ են ընթանում այդ երկրի նախագահության առաջնահերթությունների ձևավորման շուրջ։ Այդ հարցը քննարկվել է նաև Երևան կատարած իմ վերջին այցելության ժամանակ։ Մենք մեր առաջարկներն էլ ենք հնչեցրել։ Հիմա այդ աշխատանքն ընթանում է։ Խոսել այն մասին, թե առաջիկա տարում որոնք կլինեն մեր կազմակերպության առաջնահերթությունները, վաղաժամ է»,- նշել է նա։ 

Զասն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես ակտիվ դերակատարում է ունեցել ՀԱՊԿ-ում և ցույց տվել «իրական հետաքրքրվածություն»՝ կազմակերպության ամրապնդման և զարգացման գործում։ «Ես համոզված եմ, որ առաջիկա տարին հնարավորություն կտա անել կոնկրետ քայլեր՝ արդյունավետության բարձրացման ուղղությամբ»,- եզրափակել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Լուսանկարը՝ Белта-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter