HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կիևում մեկնարկել է «Ղրիմի հարթակ» գագաթնաժողովը

Կիևում մեկնարկել է «Ղրիմի հարթակ» միջազգային գագաթնաժողովը, որի նպատակն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անվանել է «միջազգային ջանքերի կոորդինացում՝ Ուկրաինայի կազմ Ղրիմի վերադարձի համար»։ 

Գագաթնաժողովին, ընդհանուր առմամբ, մասնակցում են շուրջ 40 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում` Եվրամիության երկրներից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Ավստրալիայից, Նոր Զելանդիայից, Շվեյցարիայից, Թուրքիայից, Վրաստանից, Մոլդովայից և այլն։ Բացի այդ, գագաթնաժողովին մասնակցում են նաև Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները։ 13 երկրներ գագաթնաժողովին մասնակցում են պետությունների կամ կառավարությունների ղեկավարների մակարդակով, ևս 17-ը՝ արտաքին գործերի նախարարների կամ փոխնախարարների։

Հայաստանը գագաթնաժողովին չի մասնակցում։ Վրաստանը ներկայացնում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, իսկ Թուրքիան՝ արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։

Ուկրաինայի իշխանություններն ակնկալում են, որ գագաթնաժողովի արդյունքում կընդունվի հռչակագիր, որի մասնակիցները «կհաստատեն իրենց պատրաստակամությունը` հավատարիմ մնալ Ղրիմի բռնազավթման փորձի չճանաչման քաղաքականությանը»։ 

Ղրիմը Ռուսաստանի կազմ է անցել 2014 թվականին թերակղզում կայացած հանրաքվեի արդյունքում։ Աշխարհի գրեթե բոլոր երկրները չեն ճանաչում հանրաքվեի լեգիտիմությունը և տեղի ունեցածն անվանում «բռնազավթում»։ ՌԴ իշխանությունները քննադատել են «Ղրիմի հարթակի» անցկացման գաղափարը՝ այն անվանելով հակառուսական միջոցառում։ 

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter