HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստուգայցեր` Երևանի Նոր Նորք վարչական շրջանի իրացման ցանցում

Կորոնավարակի դեմ պայքարի շրջանակում Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները օգոստոսի 23-ին ստուգայցեր են կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի իրացման ցանցում։

Ըստ մամուլի հաղորդագրության` ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչներն արձանագրել են համեմատաբար բարվոք վիճակ․ որոշ խանութներում նկատվել են թերություններ, որոնք տեղում շտկվել են, ուստի արձանագրություններ չեն կազմվել, սակայն այդ տնտեսավարողներին խստորեն զգուշացվել է, որ թերացումների կրկնության դեպքում կհետևեն վարչական պատասխանատվության միջոցներ։

Ստուգայցերը շարունակական են։

Տեսչական մարմինը հիշեցնում է` կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter