ՍԱՏՄ-ն վերահսկում է Covid-19 համավարակի կանխարգելման գործընթացը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ղեկավար Գեորգի Ավետիսյանը հրավիրել էր խորհրդակցություն՝ ՍԱՏՄ տարածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
«Հանրապետությունում կորոնավարակի տարածման աճով պայմանավորված՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խստացրել է վերահսկողությունը հանրապետության իրացման ցանցերում՝ հիմք ընդունելով 12.08.2020թ. ուժի մեծ մտած Առողջապահության նախարարի N17 հրամանի 2-րդ, 5–րդ և 6-րդ հավելվածները:
Տեսչական մարմնի ղեկավարը նշել է, որ ՍԱՏՄ տեսուչների արդյունավետ աշխատանքը կարևոր գործոն է covid 19 համավարակի կանխարգելման գործընթացում:
Ամենախիստ հսկողություն պետք է սահմանվի, որ աշխատակիցներն ու գնորդները կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում, հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:
Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՍԱՏՄ ղեկավարի տեղակալները»,- նշված է հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել