HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեսչական մարմինների ու ոստիկանների կողմից հանրային տրանսպորտի մշտադիտարկումը շարունակվել է Աջափնյակ վարչական շրջանում  

Օգոստոսի 24-ին Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ոստիկանության, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից շարունակվել է Երևանի հասարակական տրանսպորտի աշխատանքի մշտադիտարկումը։ 

Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ դիտարկվել է մայրաքաղաքի Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործող ավելի քան 80 տրանսպորտային միջոց։

ՔՏՀԱ և ԱԱ տեսչական մարմինների մասնագետներն ու ոստիկանները հետևել են հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանմանը (վարորդների ու ուղևորների կողմից դիմակի կրում, մեքենայում ախտահանիչ հեղուկի, մանրադրամի համար նախատեսված արկղի առկայություն, սահմանված կարգով տրանսպորտային միջոցի ախտահանում, գերբեռնված երթևեկության բացառում)։

Վերահսկողության արդյունքում ուղևորափոխադրում իրականացնող տնտեսավարողների նկատմամբ կազմվել է 7 արձանագրություն։ Վարչական ակտերը եղել են դիմակ չկրելու, ախտահանիչ հեղուկների բացակայության հիմքերով։

Covid-19-ի տարածման կանխարգելմանը միտված Տեսչական մարմինների և ոստիկանության վերահսկողությունը հանրային տրանսպորտի նկատմամբ շարունակական է լինելու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter