HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Հակահամաճարակային կանոնները պահպանելով՝ առկա ուսուցում ենք անելու». Ժաննա Անդրեասյան

«Սեպտեմբերի մեկից ուսումնական պրոցեսը իրականացվելու է առկա եղանակով, եւ մենք փորձելու ենք ամբողջ ուսումնական տարին այս ռեժիմը պահպանել»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ առկա ուսուցումը շարունակվելու է հակահամաճարակային կանոնների պահպանմամբ՝ դիմակների կրում, դպրոցների ախտահանում։ Դպրոցները կարող են դիմել մարզպետարաններ եւ նախարարություն՝ անցնելու ամենօրյա ուսուցման ռեժիմի, իրականացնել ամբողջական դասարանի ներկայությամբ դասապրոցես։

14 օրվա ընթացքում 10% վարակվածության դեպքում դպրոցը կանցնի ժամանակավորապես հեռավար կրթության։ Ռիսկի խմբում գտվող երեխաների համար կպահպանվի կենտրոնացված հեռավար կրթությունը։ Անդրեասյանի խոսքով՝ դպրոցը կարող է կազմակերպել առաջին դասարանցիների հանդիսավոր մուտքը օգոստոսի 31-ին, ինչպես նաեւ դպրոցն է որոշելու անցնել 5-օրյա, թե 6-օրյա ռեժիմի։

Անդրադառնալով ուսուցիչների պատվաստմանը՝ Անդրեասյանն ասաց, որ որեւէ մեկին չեն պարտադրում, ուղղակի խրախուսում են, նշեց, որ պետք է սպասել մինչեւ Առողջապահության նախարարությունը ներկայացնի վերջնական իրավական ակտը, որից հետո պարզ կլինի հակացուցումներ ունեցող, հղի անձանց ցանկը, ովքեր մեկ ամսվա մեջ երկու ՊՇՌ թեստի պատասխան չեն ներկայացնի եւ չեն պատվաստվի։ Ըստ փոխնախարարի՝ եթե դպրոցը պահանջները պահպանի, ապա հնարավորություն կունենա իրականացնել առկա ուսուցում. «Հակահամաճարակային կանոնները պահպանելով՝ առկա ուսուցում ենք անելու»,- հավելեց Անդրեասյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter