HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդարադատության նախարարը հանդիպել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատիի հետ քննարկել է քրեակատարողական, հարկադիր կատարման, դատաիրավական ու սնանկության ոլորտներում բարեփոխումներ իրականացնելուն ուղղված մի շարք ծրագրեր։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Զրույցի ընթացքում կողմերն անդարադարձել են նաև նախկինում իրականացված համատեղ աշխատանքների արդյունքներին ու վերը նշված ոլորտներում փոխգործակցելու հնարավորություններին։

Արդարադատության նախարարն ու ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարն ընդգծել են նախարարության համար առաջնահերթ ուղղություններով համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter