HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի Տիչինա փողոցում 41-ամյա տղամարդը դանակահարել է չորս հոգու

2021թ. օգոստոսի 25-ի՝ ժամը 00:24-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Տիչինա փողոցում գտնվող ռեստորաններից մեկի հետնամասում դանակահարել են չորս հոգու: Այս մասին հաղորդում է քննչական կոմիտեն

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի Շերամի փողոցից մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երեք տղամարդ:   

Ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ 41 տարեկան:

Դեպքի առթիվ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Կատարվում է նախաքննություն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter