Օգոստոսի 31-ին «Հայփոստի» փոստային բաժանմունքները սպասարկում չեն իրականացնելու
«ՀայՓոստը» տեղեկացնում է, որ տեխնիկական վերազինման նպատակով օգոստոսի 31-ին ընկերության բոլոր փոստային բաժանմունքների կողմից սպասարկում չի իրականացվելու:
«Տեխնիկական վերազինման շրջանակում «ՀայՓոստում» ներդրվելու է նոր Phoenix գործառնական ծրագիր, որը մշակցված է բարձրակարգ ծրագրավորողներից բաղկացած «ՀայՓոստի» IT դուստր iNovation ընկերության կողմից: Նոր ծրագրային ապահովումը հնարավորություն կտա բարձրացնել ընկերության ծառայությունների մատուցման և սպասարկման որակը, ինչպես նաև կրճատել առաքման ժամկետները»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել