HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում սակրավորների կատարած պայթեցումներից հրդեհ է բռնկվել և տարածվել

Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում հնչած պայթյունները տեղի է ունեցել Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի վարչական տարածքի դաշտային գոտում, որտեղ Հումանիտար ականազերծման կենտրոնի սակրավորական խմբերը նախատեսել էին իրականացնել պլանային պայթեցման աշխատանքներ: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Սակայն, այդ տարածքում բռնկված հրդեհը քամու ուժգնությամբ տարածվել է և հասել այն վայրը, որտեղ նախապես պահեստավորված է եղել դեռևս չպայթած ու կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքը:

ԱԻՊԾ-ն դորդորում է խուճապի չմատնվել: 

«Այս պահին սակրավորների, հրշեջ փրկարարների և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից իրականացվում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները կրակը մարելու և սպառնացող վտանգը արագ կանխելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter