HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմենիան մոլիբդեն պրոդաքշն»-ի պայթյունից 8 հոգի է վիրավորվել

Ապրիլի 24-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 05.30-ի սահմաններում Արին-Բերդի 6/3 հասցեում գտնվող «Արմենիան մոլիբդեն պրոդաքշն» ՍՊԸ-ի տարածքում տեղի է ունեցել պայթյուն:

Դրա հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներով «Արմենիա» ԲԿ այրվածքների կենտրոն են տեղափոխվել 1985 թ. ծնված Ռոբերտ Հարությունյանը, 1989 թ. ծնված Արմեն Կարապետյանը, 1987 թ. ծնված Վարազդատ Հակոբյանը, 1977 թ. ծնված Մելիք Կարապետյանը, 1959 թ. ծնված Արսեն Մուրադյանը, 1984 թ. ծնված Աշոտ Սուլուկյանը, 1954 թ. ծնված Սևադա Մեսրոպյանը և 1973 թ. ծնված Հարություն Սահակյանը:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ ֆերոմոլիբդենի արտադրության արտադրամասի խառնիչում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է արտադրամասի պատը` մոտ 4 քմ մակերեսով: Կարճ միացումից այրվել է մոտ 4 գմ մալուխ, որը մարվել է տեղի ուժերով:

Հրդեհի և փլուզման մասին «911» ծառայություն ահազանգ չի ստացվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter