Գլխավոր դատախազը հանձնարարել է Ազգային ժողովում ծեծկռտուքների դեպքի առթիվ նյութեր նախապատրաստել
Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 25-ի նիստի տեսագրությունների ուսումնասիրությունը առերևույթ վկայում է ԱԺ առանձին պատգամավորների կողմից օրենսդիր մարմնի ներկայացուցչի վարքագծին ոչ հարիր, նիստին ներկա, ինչպես նաև դրան հետևող քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորումների մասին, ինչը զուգորդվել է ինչպես անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, այնպես էլ բռնության գործադրմամբ՝ խոչընդոտելով ԱԺ բնականոն աշխատանքը: Այս մասին ասվում է դատախազության հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում։
Դատախազության փոխանցմամբ՝ վերոգրյալը նկատի ունենալով՝ գլխավոր դատախազի կողմից հիշյալ տեսագրություններն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, դեպքին և դրա մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու հանձնարարությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել