HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ հետախուզությունը չի կարողացել բացահայտել կորոնավիրուսի ծագումը

ԱՄՆ հետախուզությունը նախագահ Ջո Բայդենին է ներկայացրել կորոնավիրուսի ծագման վերաբերյալ գաղտնի զեկույց։ Այդ մասին գրում է The Washington Post-ը։ Պարբերականը նշում է, որ զեկույցի եզրահանգումները «համոզիչ չեն եղել»։

Ամերիկյան հետախուզությունը չի կարողացել գտնել բավարար տվյալներ՝ կորոնավիրուսի ծագման այս կան այն վարկածի օգտին։ Մասնավորապես՝ դիտարկվել էին վիրուսի բնական ծագման և Ուհանի լաբորատորիայից արտահոսքի վարկածները։ 

Պարբերականի աղբյուրներից մեկը նշել է, որ հետախուզությունը «այդքան էլ լավ պատրաստ չէ այդ հարցի լուծմանը», քանի որ վիրուսի ծագման հարցը պետք է առաջին հերթին պարզեն գիտնականները, այլ ոչ՝ հատուկ ծառայությունների աշխատակիցները։ Ենթադրվում է, որ մի քանի օրվա ընթացքում զեկույցը մասամբ կհրապարակվի։ 

Դեռ այս տարվա մարտին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Չինաստանում կատարած ուսումնասիրությունների արդյունքում, հրապարակել էր կորոնավիրուսի ծագման վերաբերյալ զեկույց, որտեղ ամենահավանական տարբերակ էր նշվում վիրուսի՝ կենդանիներից մարդուն փոխանցվելը։ Արհեստական ծագման մասին վարկածը գնահատվում էր որպես «ծայրահեղ քիչ հավանական»: Ընդորում, ԱՀԿ-ն նշում էր, որ չինական իշխանությունները միջազգային փորձագետներին ողջ ծավալով չեն ծանոթացրել անհրաժեշտ փաստաթղթերին, որոնք հնարավորություն կտային եզրակացություններ անել վիրուսի ծագման վերաբերյալ։ 

Ջո Բայդենն այս տարվա մայիսի վերջին հայտարարել էր, որ ԱՄՆ հետախուզությունը չունի բավարար տեղեկատվություն, որպեսզի հետևություններ անի վիրուսի ծագման վերաբերյալ։ Նա հատուկ ծառայություններին 90 օր էր տվել, որպեսզի նրանք ներկայացնեն ամբողջական զեկույց։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter