HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալժիրը խզում է դիվանագիտական հարաբերությունները Մարոկկոյի հետ

Ալժիրը խզում է դիվանագիտական հարաբերությունները հարևան Մարոկկոյի հետ։ Այդ մասին հայտարարել է Ալժիրի արտաքին գործերի նախարար Ռաթման Լամամրան։ Որպես պատճառ նա նշել է Մարոկկոյի թշնամական գործողությունները։

Այդ երկրին Ալժիրը մեղադրում է բազմաթիվ հանցագործությունների մեջ, ներառյալ ահաբեկչական երկու շարժման աջակցելը, որոնք գործում են Ալժիրի տարածքում։ Խոսքը գնում է Քաբիլիայի ինքնավարության շարժման, որը կասկածվում է Ալժիրի հյուսիսում անտառային հրդեհների կազմակերպման մեջ և իսլամիստական «Ռաշադ» շարժման մասին։

Ի պատասխան Ալժիրի որոշման, Մարոկկոյի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դիվանագիտական հարաբերությունների խզումը «միանգամայն անհիմն է» և հիմնված է «կեղծ» ու «աբսուրդային պատրվակների» վրա։ Միևնույն ժամանակ այդ որոշումը Ռաբաթում համարում են «սպասելի»՝ հաշվի առնելով վերջին շաբաթներին երկու երկրի միջև հարաբերությունների սրման տրամաբանությունը։

Երկու երկրի հակամարտության գլխավոր ասպեկտը համարվում է Արևմտյան Սահարայի խնդիրը։ Այդ երկրի ապագայի վերաբերյալ նրանք ունեն տարբեր տեսակետներ։ Տարաձայնությունների ևս մեկ կետ է նաև Մարոկկոյի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։

Մերձավորարևելյան հակամարտության ժամանակ Ալժիրն ավանդաբար աջակցում է պաղեստինցիներին։ Բացի այդ, Ռաթման Լամամրան հայտարարել է, որ Մարոկկոյում օգտագործում են իսրայելական տեխնոլոգիաներ՝ ալժիրցի պաշտոնատար անձանց նկատմամբ լրտեսություն իրականացնելու համար։

Լուսանկարը՝ Wikimedia Commons-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter