HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշոտյանը պաշտոնապես կընդունի Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 25-27-ը պաշտոնական այցով մեկնել է Բուխարեստ՝ մասնակցելու Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների նախարարական գագաթնաժողովին:

Այցի շրջանակում նախատեսվում են քննարկումներ Բոլոնյան գործընթացի հետամուտ խմբի և այլ շահառուների միջև, ինչպես նաև մշակվելու է հաջորդ տարիների գործողությունների ծրագիրը: Բոլոնիայի գործընթացին անդամակցող երկրների նախարարական գագաթնաժողովում վերջնականապես կհաստատվի և ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պաշտոնապես կընդունի Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը՝ 2012-2015 թվականների համար:

Քարտուղարության փոխանցումը Հայաստանին բարձրագույն կրթական համակարգում վերջին շրջանում իրականացվող բարեփոխումների միջազգային ճանաչման լավագույն գնահատականներից է: Այն նոր հեռանկարներ է բացում ինչպես Հայաստանի կրթական համակարգի, այլև երկրի միջազգային հեղինակության և վարկանիշի բարձրացման առումով:

Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների նախարարական գագաթնաժողովի շրջանակում կրթական հարցերի պատասխանատուներին հնարավորություն է ընձեռվելու քննարկել համագործակցության հնարավոր ուղիները՝ Եվրոպայում բարձրագույն կրթության համաձայնեցված համակարգ ապահովելու նպատակով:

ՀՀ ԿԳ նախարարի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում են նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Ակադեմիական փոխճանաչման և շարժունություն ազգային տեղեկատվական կենտրոնի տնօերն Գայանե Հարությունյանը, ինչպես նաև ԿԳՆ-ի և ուսանողական համայնքի ներկայացուցիչներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter