HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վանում բուլդոզերներով հայկական գերեզմանատուն են ոչնչացրել

Վան նահանգի արևելյան հատվածում գտնվող Տուշպա շրջանում բուլդոզերներով հայկական գերեզմանատուն է ոչնչացվել։ Այդ մասին գրում է թուրքական Bianet գործակալությունը։

Քալեջիք բնակավայրը, որը նախկինում կոչվել է Լեզք, մինչև 1915 թվականը եղել է հայաբնակ գյուղ։ 2011 թվականի Վանի երկրաշարժից հետո Թուրքիայի Բնակարանային շինարարության գործակալությունն այս հատվածում ակտիվ շինարարական աշխատանքներ էր սկսել և մի քանի բնակելի համալիր կառուցել։ 

Bianet-ը, հղում անելով Mesopotamia Agency-ին, գրում է, որ տեղի բնակիչներից մեկը բուլդոզերներ է տարել գերեզմանատան տարածք և վնասել գերեզմանաքարերը։ Ինչպես նշում է գործակալությունը, գերեզմանաքարերն ու ոսկորները ցրված են եղել բուլդոզերների շուրջ։

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության՝ Վանի նահանգից ընտրված պատգամավոր Մուրաթ Սարըսաչը Թուրքիայի խորհրդարանում օգոստոսի 24-ին անդրադարձել է այս խնդրին։ «Լուսանկարներից երևում է, որ գերեզմանաքարերը վնասվել են, և գերեզմանատան տասնյակ ոսկորներ ցրված են գետնին»,- նշել է նա։ Պատգամավորը շեշտել է, որ նման պատահարներ հաճախ են լինում Վանում՝ ընդգծելով, որ պատմական վանքերի, եկեղեցիների և գերեզմանատների պաշտպանության անհրաժեշտ մեխանիզմներ չկան։

«2017 թվականին Ջանի հայկական գերեզմանատանը և «Դիլքայա Հյոյուք»-ում կառուցվել էր զուգարան, հանդերձարան և ավտոկայանատեղի։ Գանձագողության և գործադիր իշխանության անփութության պատճառով Վանում և նրա շրջակայքում պատմական և մշակութային շինությունները վնասված են»,- հավելել է Սարըսաչը։

Լուսանկարները՝ Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter