HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանի պնդմամբ՝ Մարտակերտում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը հոգեկան խնդիրներ ունի

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ օգոստոսի 25-ին Մարտակերտում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևը ինքնակամ լքել է Գյանջայի հիվանդանոցի հոգեբուժական բաժինը։ Այդ մասին հայտնում է interfax.az-ը։ 

«Ադրբեջանական բանակի զինծառայող Ջամիլ Բաբաևը ինքնակամ լքել է Գյանջայի հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքը։ Զինծառայող Բաբաևի դեմ հարուցվել է քրեական գործ, իրականացվում է քննություն»,- գործակալությանը հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից։ 

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաստատել է զինծառայողի՝ Արցախի տարածքում հայտնվելու փաստը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ի երեկոյան «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքը տեսանյութ էր տարածել, որտեղ երեւում է, թե ինչպես են ոստիկանները Արցախի Մարտակերտ քաղաքի տներից մեկից ձեռքերը ոլորած մի ադրբեջանցի դուրս հանում։ 

Արցախի դատախազության հանրային կապերի բաժինը օգոստոսի 26-ին, հաղորդագրություն է տարածել այդ առնչությամբ, որտեղ նշվում է, որ ԱՀ ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ԱՀ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը։

Նույն օրը վերջինս բերման է ենթարկվել ԱՀ ազգային անվտանգության ծառայություն: Հարուցվել է քրեական գործ առերևույթ ԱՀ պետական սահմանն ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիք տալու և լրտեսության հատկանիշներով նախատեսված հանցավոր դեպքերի կապակցությամբ։ Ջ․ Բաբաևը ձերբակալվել է, կատարվում է հետաքննություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter