HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոտայքի մարզում կենցաղային աղբի պոլիգոն կստեղծվի

Դեռևս ոչ վաղ անցյալում դանիական COWI ընկերության և եվրոպական EBRD բանկի կողմից մշակված ծրագիրը, որը նախատեսում է Կոտայքի մարզում կենցաղային աղբի պոլիգոն ստեղծել, մտել է մեկնարկային փուլ: Ըստ ծրագրի' ներդրումների ընդհանուր գումարը 11 մլն եվրո է, որից 7,5 մլն–ը գրանտի տեսքով, իսկ 3,5 մլն– ը' վարկի:

Պոլիգոնը նախատեսվում է Հրազդան, Սևան, Աբովյան, Չարենցավան, Ծաղկաձոր, Եղվարդ, Լուսակերտ և Նոր Հաճն քաղաքների ու մերձակա գյուղերի համար և ներառում է աղբի որոշ բաղադրիչների վերամշակում:

Այդ առնչությամբ Հրազդանի քաղաքապետարանում տեղի ունեցավ հանդիպում աշխատանքային խմբի հետ: Մասնակցում էին դանիական վերոնշյալ կազմակերպության ներկայացուցիչները, բանկային մասնագետը Վրաստանից, Կոտայքի մարզի բոլոր համայնքների ներկայացուցիչները, Հրազդանի «Օրհուս» կենտրոնը և ՀԿ–ներ:

Հանդիպման նպատակը ծրագրի նախնական տարբերակը ներկայացնելն էր և կարծիքների փոխանակումը, ըստ որի' մի քանի համայնքներում առկա աղբավայրեր կատարած շրջայցի արդյունքում առավել նպատակահարմար համարեցին պոլիգոնը կառուցել Հրազդանում:

Ներկայացվեցին բազում հարցադրումներ և առաջարկներ: Առավել կարևորվեց շրջակա միջավայրի վրա աղբավայրի բացասական ազդեցությունը, որն էլ դանիական կազմակերպության ներկայացուցիչները բացառեցին:

Հրազդանն ունի կավի մեծ պաշար, որն էլ կօգտագործվի հատակի կառուցման համար: Կլինի նաև պոլիէթիլենի շերտ, որը կբացառի աղբի և հողի շփումը, իսկ աղբից գոյացած հեղուկը առանձնացվելու և վերամշակվելու է:

Ներկայացվեց սակագների հարցը, համաձայն որի' մեկ շունչը այժմյան 150 դրամի փոխարեն պետք է վճարի 459 դրամ: Դրա հետ կապված եղան անհամաձայնություններ:

«Օրհուս» կենտրոնի համակարգողի կողմից առաջարկ եղավ համայնքի բնապահպանական վճարների մի մասը ծառայեցնել պոլիգոնի բնապահպանական վնասները կոմպենսացնելու համար, որով էլ կմեղմվի նաև սակագինը' հասնելով, օրինակ, 300 դրամի:

Համակարգը կսկսի աշխատել 2014 թվականից, իսկ մինչ այդ կիրականացվի որոշակի գործընթաց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter