
ԵՊLՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գայանե Գասպարյանը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 23.04.2012 թ. 61-Ա1հրամանով «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գայանե Գասպարյանը՝ մինչև սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:
ՀՀ ԿԳ նախարարի տեղեկալ Մանուկ Մկրտչյանն ու ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանն այսօր ԵՊԼՀ պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացրել են ռեկտորի պաշտոնակատար Գ. Գասպարյանին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել