Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպան է նշանակվել՝ Անն Լույո
Անն Լույոն նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Նա փոխարինելու է Ժոնաթան Լաքոտին, որի առաքելությունն ավարտվում է օգոստոսի 31-ին։
Անն Լույոն ծնվել է 1963թ. սեպտեմբերի 5-ին։ Ստացել է Ստրասբուրգի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի եւ Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի դիպլոմ ներ (ռուսերեն, հունգարերեն)։ Տիրապետում է մի քանի լեզուների՝ անգլերեն, իսպաներեն, ռուսերեն, հունգարերեն, պորտուգալերեն։
Զբաղեցրած պաշտոնները
1989-1992 ԱԳՆ կենտրոնական վարչակազմ (Եվրոպա)
1992-1995 Երկրորդ, այնուհետև Առաջին քարտուղար Բրազիլիայում
1995-1998 Առաջին քարտուղար Մոսկվայում
1999-2001 ԱԳՆ կենտրոնական վարչակազմ (Ռազմավարություն, ծրագրավորում և գնահատում)
2005-2007 (Միջազգային համագործակցություն և զարգացում)
2007-2009 ԱԳՆ կողմից նշանակում է ստացել Cultures France-ում
2015-2018 Ծրագրի ղեկավար (Մշակութային, համալսարանական համագործակցություն և հետազոտություն)
2018թ. մարտից Համագործակցության և մշակութային հարցերի խորհրդական և Իսպանիայի Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Մադրիդում
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել