HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Թովմասյանը «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներին և անդամներին հրավիրել է Արցախ

Աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի  խորհրդարանի նախագահ Արթուր Արթուր Թովմասյանը «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նրանց  հրավիրել է Արցախ՝ մասնակցելու սեպտեմբերի 1-ին  կայանալիք ԱԺ հատուկ նիստին՝ նվիրված Հանրապետության 30-ամյա հոբելյանին է:

Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն՝  Հայասատանի խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների և պատգամավորների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի կարգավիճակի, բռնի տեղահանվածների, օկուպացված տարածքների, բնակչության անվտանգային և սոցիալ-տնտեսական  խնդիրներին, ինչպես նաև Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև համագործակցությանը վե րաբերող հարցեր:  3 խմբակցություններն էլ միասին աշխատելու և փոխհամագործակցության պատրաստակամություն են հայտնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter