Նորաշեն համայնքի հարակից տարածքից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ 2020 թվականին Արցախի դեմ սկսված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Հադրութի շրջանում:
Ադրբեջանի կողմից բռնազավթված Նորաշեն համայնքի հարակից տարածքից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է ընդհանուր 1651 աճյուն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել