HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ահաբեկչություն Քաբուլի օդանավակայանի մոտ. կա առնվազն 13 զոհ

Առվազն 13 մարդ է զոհվել հինգշաբթի օրը՝ օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում։ Այդ մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցչին։ 

Վերջինիս տվյալներով՝ զոհերի թվում կան երեխաներ։ Ահաբեկչության արդյունքում տուժել են նաև մի քանի թալիբներ։ Al Hadath հեռուստաընկերության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել բրիտանական ուժերի անցակետի մոտ։ 

The Wall Street Journal-ի տվյալներով՝ առնվազն երեք ամերիկացի զինծառայող է տուժել պայթյունի արդյունքում։ Տարբեր տվյալներով՝ զոհերի մեջ կան նաև ամերիկացիներ։

Fox News հեռուստաընկերության տվյալներով, որը հղում է անում Սպիտակ տան անանուն աղբյուրին, պայթյունից հետո օդանավակայանի տարածքում փոխհրաձգություն է սկսվել։ Օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է։

Ականատեսները գրում են, որ մահապարտ ահաբեկիչը իրեն պայթեցրել է աֆղանների հոծ բազմության մեջ, որոնք օդանավակայանի մուտքի մոտ սպասում էին փաստաթղթերի ստուգմանը։

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը։ Վերջինս խոստացել է նոր հարձակումներ։

Աֆղանստանում Ֆրանսիայի դեսպան Դևիդ Մարտինոն թվիթերյան իր միկրոբլոգում կոչ է արել փախչել և թաքնվել, որովհետև կա երկրորդ ահաբեկչության վտանգ։

«Դիմում եմ աֆղան մեր բոլոր ընկերներին։ Եթե դուք ներկայումս գտնվում եք օդանավակայանի մուտքի մոտ, հեռացեք և թաքստոց փնտրեք։ Հնարավոր է երկրորդ պայթյուն լինի»,- գրել է Մարտինոն։ 

Ավելի ուշ, Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է երկու պայթյունի մասին, որոնցից առաջինը տեղի է ունեցել օդանավակայանի մուտքի մոտ, իսկ երկրորդը՝ Barron հյուրանոցից ոչ շատ հեռու։

Լուսանկարները՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter