
Գրանցվել է կորոնավիրուսի 522 նոր դեպք. մահացել է 11 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 522-ով՝ ընդհանուր կազմելով 240 261: Նախօրեին կատարվել է 6383 թեստավորում (ընդհանուր՝ 1 517 486): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Մահացել է 11 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 4796 է:
Առողջացել է ևս 359 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 225 593-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 8721 քաղաքացի:
Նախօրեին արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ քաղաքացին ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1151 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել